Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:

Ադրբեջանական կողմը մասնավորապես հաղորդել էր, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ին Հայաստանի զինված ուժերը «կրակել են Քալբաջարի ուղղությամբ»:

Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG