Մատչելիության հղումներ

Իսրայելում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Իսրայելում այսօր տեղի են ունենում Քնեսեթի ընտրություններ՝ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները՝ վերջին երեքուկես տարվա ընթացքում։

Վերջին հարցումների արդյունքներով՝ առաջատար է երկրի նախկին երկարամյա վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջ պահպանողական «Լիկուդ» կուսակցությունը»։

Ընդհանուր առմամբ, միապալատ Քնեսեթի ընտրություններին մասնակցում է 40 կուսակցություն, որոնցից 11-ը, դատելով հարցումներից, հնարավորություն ունեն բավականաչափ ձայներ հավաքել խորհրդարան անցնելու համար։

Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ հունիսին, երբ 8 կուսակցություններից բաղկացած կոալիցիան չկարողացավ համաձայնության գալ սկզբունքային հարցի շուրջ՝ մի փաստաթղթի երկարաձգման, ըստ որի, Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի, այլ ոչ թե Պաղեստինի ինքնավարության օրենքներով։

XS
SM
MD
LG