Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է Թրասի հեռախոսը հաքերային հարձակման ենթարկելու հրապարակումները


Կրեմլը հերքում է բրիտանական մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Լիզ Թրասի հեռախոսը հաքերային հարձակման է ենթարկվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ինչն, իր հերթին, հանգեցրել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի։ Այս մասին շաբաթ օրը գրել էր լոնդոնյան Daily Mail պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ ռուսաստանցի հաքերները Թրասի հեռախոսը կոտրել էին դեռ նրա արտգործնախարար աշխատած շրջանում։ Դրա հետևանքով ռուսական հատուկ ծառայությունների համար հասանելի էին դարձել Մեծ Բրիտանիայի դաշնակից պետությունների արտգործնախարարների հետ բանակցություններին, այդ թվում՝ Ուկրաինային սպառազինության մատակարարմանը վերաբերող խիստ գաղտնի մանրամասները։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս տեղեկությունները՝ նշելով, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Ցավոք սրտի, բրիտանական լրատվամիջոցներում այժմ լուրջ հրապարակումների պակաս է նկատվում։ Նման հոդվածները մենք որպես դեղին մամուլի հրապարակումներ ենք ընկալում», - նշել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG