Մատչելիության հղումներ

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել


Կամրջի փլուզումը Հնդկաստանում, 30-ը հոկտեմբերի, 2022թ.
Կամրջի փլուզումը Հնդկաստանում, 30-ը հոկտեմբերի, 2022թ.

Հնդկաստանի արևմտյան Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 132 մարդ, ևս երկուսը անհետ կորել են, հաղորդում է Times o India պարբերականը:

NDTV-ն, մինչդեռ, հայտնում է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին։

Հաղորդագրությունների համաձայն՝ փլուզման պահին կամրջի վրա հարյուրավոր մարդիկ են եղել:

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները մոտ են ավարտին, հաղորդում է Times o India-ն:

Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում 140 տարի առաջ կառուցված կամուրջը վերանորոգումից հետո վերջերս էր վերաբացվել։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թվիթերում գրառմամբ իր ցավակցություններն է փոխանցել «Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը»: «Մեր մտքերը և աղոթքները զոհերի ընտանիքների հետ են, և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին», - գրում է Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG