Մատչելիության հղումներ

Փաշինյանը վաղը կմեկնի ՌԴ. նախատեսված է եռակողմ հանդիպում Պուտինի և Ալիևի հետ


Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, հաղորդում են կառավարությունից:

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ փոխանցել էր՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG