Մատչելիության հղումներ

3-բալլանոց երկրաշարժ՝ Հայաստան - Թուրքիա սահմանային գոտում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Շաբաթ ցերեկը 3-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան - Թուրքիա սահմանային գոտում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 14:39 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:39), հյուսիսային լայնության 40.06 աստիճան և արևելյան երկայնության 44.14 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG