Մատչելիության հղումներ

Երևանում աշխատանքներն սկսեց Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը


Ուրբաթ երեկոյան Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ելույթներ են ունեցել Հայաստանի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի նախագահը և այլոք:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG