Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Իրանում․ զոհվել է առնվազն 15 մարդ


 Շահ Չերաղ սրբավայրը, արխիվ
Շահ Չերաղ սրբավայրը, արխիվ

Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել այսօր Իրանի հարավային Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ IRNA պետական լրատվամիջոցի, տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է։ Իրանական աղբյուրների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին՝ երեք զինված տղամարդու կողմից, որոնք կրակ են բացել սրբավայրի մոտ հավաքվածների ուղղությամբ։ IRNA-ի տեղեկություններով՝ հարձակվողներից երկուսը ձերբակալվել են, երրորդը՝ թաքնվում է։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG