Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգն առաջիկա օրերին մտադիր է այցելել Թուրքիա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջիկա օրերին մտադիր է Թուրքիա այցելել՝ այդ երկրի իշխանությունների հետ քննարկելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Ստոլտենբերգը չի հայտնել։

Ռուսաստանի սկանդինավյան հարևանները արևմտյան ռազմական դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել անցած մայիսին։ Դիմումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որը մի շարք պայմաններ է ներկայացրել Ստոկհոլմին և Հելսինկիին, այդ թվում՝ զենքի վաճառքի արգելանքի չեղարկում, քրդամետ տասնյակ գործիչների արտահանձնում, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG