Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ Բաքվում


Ադրբեջան - Ոստիկաններ Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Ոստիկաններ Բաքվում, արխիվ

Ադրբեջանի ոստիկանությունը վաղ առավոտից ձերբակալել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության մի շարք ակտիվիստների՝ նպատակ ունենալով կանխել այսօր Բաքվի քաղաքապետարանի շենքի առջև նախատեսված բողոքի ակցիան։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանական ընդդիմությունը ցույցի մասին հայտարարել էր անցած շաբաթ՝ նշելով, որ դրա մասնակիցները երկրի իշխանություններից պահանջելու են ապահովել հավաքների ազատությունը։

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին նշել էր, որ բողոքի գործողության մասնակիցներն անդրադառնալու են շարքային ադրբեջանցիներին հուզող մի շարք թեմաների ևս՝ այդ թվում 44-օրյա պատերազմի մասնակիցների ինքնասպանություններին։

Բաքվի ոստիկանությունը, սակայն, անցած շաբաթավերջին զգուշացրել էր, որ ցրելու է բողոքի ակցիան, քանի որ այն չի արտոնվել քաղաքային իշխանությունների կողմից։

XS
SM
MD
LG