Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին վարչապետը Զանգիլանի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել


Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետի պաշտոնում, արխիվ
Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետի պաշտոնում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ օրը այցելել է Բաքվի հիվանդանոցում ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից բուժվող Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին: «Պետության ղեկավարը շփվել է տուժածների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել», - փոխանցում է Ադրբեջանի նախագահականը։

Թուրքիայի իշխող ուժի փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և նրա թիկնապահը, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը ճանապարհատրանսպորտային վթարի են ենթարկվել երեկ՝ Զանգիլանի ճանապարհին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած այդ տարածքում թուրք ազդեցիկ գործիչը նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում էր։ Վթարի մանրամասները և պատճառը չեն հաղորդվում։ Cumhuriet թերթի տեղեկություններով՝ Յըլդըրըմին տեղափոխող մեքենան «Ջաբրայիլից վերադարձի ճանապարհին չի կարողացել շրջվել և վթարի է ենթարկվել»։

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ տուժածներն անմիջապես Բաքվի հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներում Թուրքիայի նախկին վարչապետը գլխին և ձեռքին վիրակապ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG