Մատչելիության հղումներ

Երևանի հրավերով ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է գործուղում Հայաստան


Պաշտոնական Երևանի հրավերով ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է գործուղում Հայաստան: Փորձագետները Հայաստան կժամանեն հոկտեմբերի 21-ին և մեկ շաբաթ կանցկացնեն այստեղ:

ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է: Տեխնիկական թիմի կազմում կլինեն միջազգային փորձագետներ ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներ: Նրանք կայցելեն հայ-ադրբեջանական սահման և խորհրդակցություններ կանցկացնեն ինչպես իշխանությունների, այնպես էլ տեղում գործող միջազգային գործընկերների հետ:

Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, քննարկվում է Ադրբեջանի հետ սահմանին ԵԱՀԿ-ի դիտորդներին տեղակայելու հարցը:

Օրերս էլ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատել են Հայաստան Եմ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել այս ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG