Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Պապիկյանը երեկ է մեկնել Հնդկաստան, նույն օրը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարի հետ, այցելել DEFEXPO ցուցահանդես: