Մատչելիության հղումներ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները ցուցադրական վարժանքներ են կատարել


Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի փորձադաշտում ցուցադրական վարժանքներ են կատարել։

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների նպատակը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների սինխրոնացման խորացումն է և հնարավորությունների կորդինացիումը, փորձի փոխանակումը, բազմազգ շրջակա միջավայրում համատեղության և զորքերի կառավարման կատարելագործումը»,- հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ հատուկ գործողությունների ստորաբաժանումների եռակողմ զորավարժությունները յուրաքանչյուր տարի անցկացվում են ռոտացիոն կարգով։

Նախորդ անգամ զորավարժություններն անցկացվել էին Թուրքիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG