Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, երեքշաբթի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսությամբ ներկայացնելով Էբրահիմ Ռաիսիի նախագահության մեկ տարվա արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է նաև Իրան-Հայաստան ճանապարհի թեմային։
IRNA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ու Հայաստանի միջև «սահմանային վեճի» հարցի հետ կապված Աբդոլահիանն ասել է․ - «Իրանը թույլ չի տա արգելափակել իր հաղորդակցության ուղին Հայաստանի հետ և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ սկսեց այդ տարածաշրջանում»։