Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներում Ադրբեջանը նոր դեսպաններ կունենա


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում։
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում։

Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ նոր դեսպաններ են նշանակվել Լիբանանում, Իտալիայում, Վատիկանում, Նիդերլանդներում, Խորվաթիայում, Եգիպտոսում, Ալժիրում, Մարոկկոյի թագավորությունում, Վիետնամում։

Ֆրանսիայում Արդբեջանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել այդ երկրի արտգործնախարարության արդեն նախկին խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանը նոր ներկայացուցիչներ կունենա նաև մի շարք միջազգային կառույցներում՝ ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։

Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում լայնածավալ կադրային փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG