Մատչելիության հղումներ

Քալընը գոհունակությամբ է խոսել հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու՝ ՀՀ քայլերից


Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը` խոսելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացների մասին։

«Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին», - նաև հավելել է թուրք պաշտոնյան։

A Haber թուրքական հեռուստաընկերության հետ զրույցում Քալընը գոհունակությամբ է խոսել հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերի մասին՝ շեշտելով, որ «պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»։

XS
SM
MD
LG