Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվականի հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում:
Սեպտեմբերի վերջին Հնդկաստանում լույս տեսնող Economic Times-ը հաղորդել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարելու Երևանին: