Ուկրաինայի վրա ռուսական բանակի փետրվարի 24-ին նախաձեռնած հարձակումից հետո Ռուսաստանից դուրս են մեկնել 26 հազար հրեաներ: Եվս 35 հազար ռուսաստանցի հրեաներ այս ժամանակաշրջանում փաստաթղթերն են ձևակերպում Ռուսաստանից հեռանալու համար:
Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական պարբերականը, որը հղում է արել ամբողջ աշխարհից Իսրայել հրեաների տեղափոխումը կարգավորող «Սոխնուտ» հրեական կազմակերպությանը:
Թերթի փոխանցմամբ, Ուկրաինայից այս պատերազմի ընթացքում Իսրայել են փոխադրվել 13 հազար ուկրաինացի հրեաներ: