Մատչելիության հղումներ

Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար:

«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է»,- գրել է Փաշինյանը եզրակացնելով, - «հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»։

Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։ Նույն իրավիճակն էր նաև սեպտեմբերյան բախումներից առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG