Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հստակ ապացույցներ է որոնում ռուս-ուկրաինական պատերազմին Իրանի միջամտության վերաբերյալ


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրոպական միությունը հստակ ապացույցներ է որոնում ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվայի օգտին Թեհրանի հնարավոր միջամտությունը պարզելու համար:

Ուկրաինան մի քանի անգամ հայտարարել է, որ ռուսներն ուկրաինական ավաններին հարվածելու համար օգտագործուտմ են Shahed-136 տեսակի իրանական անօդաչուներ:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այդ մասին խոսել է այսօր Լյուքսեմբուրգում, որտեղ նախատեսված Եվրամիության արտգործնախարարների ժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան:

«Իրանի ենթադրյալ միջամտությունը պետք է քննարկվի, մենք կփնտրենք կոնկրետ ապացույցներ, Իրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը, տեսնենք, թե ինչ կասի [Ուկրաինայի արտգործնախարար] Կուլեբան: Բայց սանկցիաները, որոնք կքննարկենք, ոչ թե ուկրաինական պատերազմին հնարավոր միջամտության, այլ Իրանում Մահսա Ամինի մահվան կապակցությամբ սկսված ցույցերի մասնակիցներին ճնշելու համար են: Պատժամիջոցների փաթեթը քննարկվել է և, ես համոզված եմ, անպայման կընդունվի»,- ասել է Բորելը:

Եվրամիությունն արդեն այցերի արգելք է սահմանել 15 իրանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն ցուցարարներին հալածելու հետ:

XS
SM
MD
LG