Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպաններն այսօր կքննարկեն ռուսական գազի գնի սահմանափակման ժամանակավոր տարբերակներ


ԵՄ դեսպանների լյուքսեմբուրգյան այսօրվա հանդիպմանը կքննարկվեն ռուսական գազի գնի սահմանափակման ժամանակավոր տարբերակներ, որոնք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ սահմանափակումը վերջնականապես չի համաձայնեցվել։

Հոկտեմբերի 20-21-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կուսումնասիրեն գազի գնի սահմանափակման մի շարք տարբերակներ, որոնց շուրջ շաբաթներ շարունակ համաձայնություն չկա, ըստ Reuters-ի, ասվում է նոր փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը մտադիր է վաղը՝ առաջնորդների հանդիպումից առաջ, միջոցներ առաջարկել էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համար։

Մի քանի տարբերակներ ունենալը չի նշանակում, որ դրանցից որևէ մեկը կամ բոլորն անպայման համաձայնեցված կլինեն, կարծում է ԵՄ դիվանագետը, ով ծանոթ է խնդրին:

Այսօր ԵՄ դեսպանները արտահերթ հանդիպում կանցկացնեն Լյուքսեմբուրգում՝ քննարկելու այդ հարցը և դիտարկելու բոլոր հնարավոր տարբերակները։

XS
SM
MD
LG