Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան 400 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային


Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, արխիվ
Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, արխիվ

Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիան 400 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա ընդգծել է միջնորդական ջանքերը շարունակելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը։

Անցած սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների ամենամեծ թվով փոխանակումը՝ 215 ուկրաինացի զինվորականներ, այդ թվում՝ «Ազով» գումարտակի հրամանատարները փոխանակվեցին Վլադիմիր Պուտինի քավոր Վիկտոր Մեդվեդչուկի և ռուսաստանցի 55 զինծառայողի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG