Մատչելիության հղումներ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին կազմակերպել սահմանազատման հանձնաժողովի նիստը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանին անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։

Հայկական և ադրբեջանական կողմերից հանձնաժողովը գլխավորում են փոխվարչապետերը։

Ավելի վաղ, Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ, Երևանն ու Բաքուն համաձայնել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ դա պետք է լինի հիմք սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG