Մատչելիության հղումներ

Ռայիսին ու Ալիևը գոհունակությամբ են խոսել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին


Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևը, արխիվ:
Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևը, արխիվ:

Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ռայիսին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված տնտեսական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և ասել է, թե Իրանը մտադիր է զարգացնել Ադրբեջանի հետ բազմակողմանի հարաբերությունները:

Ալիևն, իր հերթին, ասել է, թե Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Կասպից ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:

Նա ասել է, թե Բաքուն «Երևանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի 5 ներկայացված սկզբոունքների վրա»:

Ալիևը նշել է, թե «հավատում է այդ հարցում առաջընթացին՝ այն դեպքում, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի»:

Հանդիպմնան ընթացքում կողմերը նաև կարևորել են Իրանի և Ադրբեջանի միջև Ագբանդի կամրջի բացումը, նշելով, որ այն ունի ոչ միայն խորհրդանշական, այլև մեծ գործնական նշանակություն:

Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության, Ալիևը և Ռայիսին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG