Մատչելիության հղումներ

Լավրովն ասել է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան


ՀԱԿՊ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, Աստանայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ երկու նախարարները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր։

«Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում:

Առավել մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG