Մոսկվան Բրյուսելին մեղադրում է հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն գնով միջամտելու համար:
«Մենք, ցավոք, տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,- այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կասկածի տակ դնելով Եվրամիության միջնորդական ջանքերի արդյունավետությունը:
Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է՝ «Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»: