Մատչելիության հղումներ

Բելառուսը հավատացնում է, թե Ուկրաինայի հետ պատերազմելու մտադրություն չունի


Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն, արխիվ, Մոսկվա:
Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն, արխիվ, Մոսկվա:

Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե իր երկիրը չունի Ուկրաինայի հետ պատերազմելու մտադրություն:

«Մեզ մի սադրեք, մենք ձեր կամ որևէ այլ երկրի հետ կռվելու ծրագիր չունենք: Ոչ լեհերի, ոչ լիտվացիների, առավել ևս ուկրաինացիների հետ պատերազմել չենք ցանկանում, եթե սխալ քայլերի չդիմեք՝ պատերազմ չի լինի»,- ասել է նախարար Վիկտոր Խրենինը:

Միաժամանակ նա ընդգծել է, թե Բելառուսում արձանագրում են «Ուկրաինայի կողմից ակտիվ գործողություններ, որոնք կարող են վկայել Բելառուսի նկատմամբ հնարավոր ագրեսիայի մասին»:

«Եթե մեր տարածքի գոնե մեկ մետր ենթարկվի ագրեսիայի, մեր պատասխանն, ինչպես գերագույն գլխավոր հրամանատարն է ասել՝ կլինի կայծակնային և կոշտ: Դրա համար կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից»,- հայտարարել է Խրենինը:

Վերջին շրջանում Մինսկը Կիևին մեղադրում է ագրեսիվ մտադրությունների համար: Վերլուծաբանները չեն բացառում, որ այդպես Բելառուսը հող է նախապատրաստում Ուկրաինայի վրա հարձակվելու և Ռուսաստանին ընթացող պատերազմում սատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG