Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերն այսօր քննարկվել են Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում են կառավարությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում: