Ղրղզստանը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 10-14-ը հանրապետության տարածքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
Նախարարությունը չի հստակեցրել զորավարժությունների չեղարկման պատճառները։
Զորավարժություններին նախատեսվում էր դիտորդներ հրավիրել Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։