Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է Հատուկ նշանակության ուժերի զորամաս։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վելիևը զորքի հետ հանդիպմանն «ընդգծել է, որ յուրաքանչյուրի պարտքն է շարունակել արդարացնել պետության ղեկավարի վստահությունը»։
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է «մեծացնել զորավարժությունների և վարժանքների ինտենսիվությունը՝ հատուկ նշանակության ուժերի մարտավարական և հատուկ պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը պահպանելու, ինչպես նաև ձեռք բերված մարտական փորձը լայնորեն օգտագործելու համար»։