Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը նախագահական ընտրություններում, որը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 20-ին։
Գերատեսչությունը հաղորդում է նաև, որ Տոկաևի թեկնածությունը համապատասխանում է երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական պահանջներին։
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում` իր այդ քայլը պատճառաբանելով երկրի քաղաքական համակարգի հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությամբ։
Ղազախստանում Սահմանադրական փոփոխությունների հարցով այս տարվա հունիսին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքներով երկիրը սուպերնախագահական կառավարման ձևից կանցնի ուժեղ խորհրդարանական կառավարման համակարգի: