Մատչելիության հղումներ

Քարփենթեր. «ԱՄՆ-ը խորապես ներգրավված է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կայացման գործում»


ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ մայքլ Քարփենթերը, արխիվ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ մայքլ Քարփենթերը, արխիվ

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը երեկ Վիեննայում Մշտական խորհրդին հասցեագրված ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կայացման և դրա համար կողմերին օգնելու գործում։

Դեսպանը նշել է ԱՄՆ-ի ջանքերը, մասնավորապես, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմետ Հաջիևի հանդիման կազմակերպումը:

Քարփենթերն ուղերձում հիշատակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ քննարկումը և 17 հայ ռազմագերիներին ԱՄՆ-ի օգնությամբ հայրենիք վերադարձնելու կարևոր նվաճումը:

«Մենք շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծել չկարգավորված խնդիրները», - նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Ըստ Քարփենթերի, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքների ակտիվացմանը, ներառյալ Փաստահավաք առաքելություն ստեղծելու Հայաստանի առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG