Մատչելիության հղումներ

Թայլանդում նախկին ոստիկանը 38 մարդ է սպանել, այդ թվում՝ 22 երեխայի


Թայլանդի քննչական մարմինը հրապարակել է նրա լուսանկարը
Թայլանդի քննչական մարմինը հրապարակել է նրա լուսանկարը

Թայլանդում նախկին ոստիկանը հրազենով ու դանակով սպանել է 38 մարդու, այդ թվում՝ 22 երեխայի։ Հինգշաբթի օրը մանկապարտեզում կատարած սարսափելի կոտորածից հետո նա իրենց տանը գնդակահարել է իր կնոջն ու սեփական երեխային, այնուհետև ինքնասպան եղել։

Թայլանդի ոստիկանությունը հայտնում է, որ նա ոստիկանության նախկին աշխատակից էր, ով անցյալ տարի պաշտոնանկ էր արվել թմրանյութերի գործի հետ կապված մեղադրանքի պատճառով։

Այդ գործով այսօր ավելի վաղ նա կանգնել էր դատարանի առաջ, այնուհետև գնացել մանկապարտեզ իր երեխային վերցնելու համար, բայց երեխան այնտեղ չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG