ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Փաուերն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարը ցավակցություն է հայտնել հակամարտությունում զոհվածների համար, վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն խաղաղության համաձայնագրին:
Փաուերը վերահաստատել է նաև ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև շարունակական գործընկերությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ Հայաստանի հակակոռուպցիոն հաստատություններում ներդրումների կարևորությունը։