Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վտարել է Լիտվայի գործերի հավատարմատարին


Ռուսաստանը վտարել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և կասեցրել Մոսկվայում Լիտվայի դեսպանատան մշակութային կենտրոնի գործունեությունը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վիրգինիա Ումբրասենը հռչակվել է անցանկալի անձ՝ persona non grata, և պետք է հինգ օրվա ընթացքում լքի Ռուսաստանը։

Երկու օր առաջ Լիտվան այդ երկրում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբոկոնին անցանկալի անձ էր հայտարարել նրա գործողությունների համար, որոնք պաշտոնական Ռիգան որակել էր «անհամատեղելի» նրա դիվանագիտական կարգավիճակի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG