Մատչելիության հղումներ

Փաշինյանը Պրահայում հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա, հատնում է վարչապետի աշխատակազմը՝ տեղեկացնելով՝ այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Փաշինյանը կմասնակցի նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Պրահայում նախատեսված հանդիպումների մասին, նշեց. «Հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որն, ըստ էության՝ ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG