Մատչելիության հղումներ

Շոյգուն հայտնել է, որ արդեն ավելի քան 200 հազար պահեստազորային է հավաքագրվել


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ արդեն ավելի քան 200 հազար պահեստազորային է հավաքագրվել:

Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունում Շոյգուն նշել է, որ մինչ Ուկրաինայում տեղակայվելը նրանք վերապատրաստվում են 80 փորձադաշտերում և 6 ուսումնական կենտրոններում։

Ավելի վաղ Շոյգուն ասել էր, որ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի մասնակցի զորահավաքի հրամանագրի համաձայն շուրջ 300 հազար պահեստազորային է հավաքագրվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG