Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենն այսօր կժամանի Երևան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-ից 5-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:

Գրոսիին այսօր կընդունի Միրզոյանը: Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունեն նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մարիանո Գրոսին կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

​
XS
SM
MD
LG