Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ականի պայթյունից երկու մարդ է տուժել


Ադրբեջանցի սակրավորներն ականներ են որոնում, արխիվ,
Ադրբեջանցի սակրավորներն ականներ են որոնում, արխիվ,

Թարթառի շրջանում երկու ադրբեջանցիներ ծանր վնասվածքներ են ստացել ականի պայթյուններից, հայտնել է «Տրենդ» լրատվական գործակալությունը:

«Միջադեպը տեղի է ունեցել Հասանքայա գյուղում, որտեղ Ռաֆայիլ Բայրամովը և Նիջատ Ջաբարովը պայթյունից ոտքերի ծանր վնասվածքներ են ստացել և փոխադրվել են հիվանդանոց»,- հայտնում է գործակալությունը:

Ուրբաթ օրը Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից երկու տղամարդ տեղում զոհվել է: Շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG