Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ՝ միացումը Հայաստանին․ Փաշինյան


Ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց նրանցից որևէ մեկը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, կամ՝ միացումը Հայաստանին, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ձեր նշած միջազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Այսինքն՝ նրանք, ըստ էության, նաև գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն կամ գուցե երբեմն շատ ուղիղ ասել են դրա մասին։ Եվ մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք», - ասել է Փաշինյանը, հավելելով, թե թերևս այդ մասին պետք է խոսեր նաև անցյալում, գուցե՝ պատերազմից առաջ։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG