Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց չորս համաձայնագրերը՝ ուկրաինական օկուպացված տարածքները` Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին։
«Վստահ եմ՝ այս որոշումները կհաստատվեն նաև Դաշնային խորհրդում, քանի որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է արտահայտում», -ասել է Կրեմլի ղեկավարը՝ հիշեցնելով օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։
Ուկրաինան ու արևմտյան երկրները այդ քվեարկությունները կեղծ են որակել, ընդգծելով, որ դրանք անցել են զենքի ուժով և սպառնալիքով։