Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է 3 զոհի մասին


Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը:

Ժամը 22:00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG