Մատչելիության հղումներ

Հաջիևը և Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ներկայիս ընթացքը»


ԱՄՆ փոխպետքարտուղար Կարեն Դոնֆրիդը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, սահմանի դելիմիտացիան և հաղորդակցույանը վերաբերող հարցեր», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ ամերիկյան կողմի, կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման հեռանկարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG