Քիչ առաջ Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Բելառուսի նախագահը Ռուսաստան է մեկնել կիրակի երեկոյան։ Այցից առաջ նա նշել է, որ բանակցությունների ընթացքում հիմնական թեմաներից մեկը լինելու է տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցը։