Մատչելիության հղումներ

Իրանում իշխանություններին պաշտպանող ցույցեր են անցկացվել


Այսօր Իրանի քաղաքներում իշխանություններին աջակցող ցույցեր են անցկացվել՝ ի հակադրություն գրեթե մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների, որոնք բռնկվեցին ոստիկանական բաժանմունքում երիտասարդ կնոջ մահից հետո։

Հազարավոր մարդիկ այսօր դուրս էին եկել Թեհրանի փողոցներ։

«Ժողովուրդն աջակցում է իշխող համակարգին և նրա հոգևոր առաջնորդին»,- ասել է Թեհրանի բնակիչ Մոհամադ Միրմոհամադին։

Ֆաթիմե Բալաիի խոսքերով՝ հակակառավարական ցույցերի մասնակիցները սովորական մարդիկ չեն։ «Փողոցներ դուրս եկած ցուցարարներն ու խռովարարները սովորական մարդիկ չեն։ Նրանք վարժեցված խմբեր են, որ մեր երկիր են մտել իշխող համակարգը ոչնչացնելու համար։ Մենք միանշանակ թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։

Իրանի ոստիկանությունը մի քանի օրվա լռությունից հետո ասել է, թե Մահսա Ամինին մահացել է սրտի կաթվածից, նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել։ Սակայն նրա ընտանիքը պաշտոնական պարզաբանումը կասկածելի է համարում։

Գլխաշորը պատշաճ ձևով չկրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ մահը հուզումներ է առաջացրել Իրանում։ Արևմուտքը դատապարտում է Իրանի իշխանություններին։

Կառավարությանը պաշտպանող ցուցարարները ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կոչեր են հնչեցրել, հայտարարելով թե արտասահմանյան երկրներն են հրահրել վերջին անկարգությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG