Մատչելիության հղումներ

Պեսկովը պնդում է, թե Ռուսաստանից զորակոչիկների արտագաղթի մասին լուրերը չափազանցված են


Ավտոմեքենաների հերթ Լենինգրադի մարզից մինչև Ֆինլանդիայի սահման տանող ճանապարհին, 22 սեպտեմբերի, 2022թ.
Ավտոմեքենաների հերթ Լենինգրադի մարզից մինչև Ֆինլանդիայի սահման տանող ճանապարհին, 22 սեպտեմբերի, 2022թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե մասնակի զորահավաքի կապակցությամբ երկրից տղամարդկանց զանգվածային արտագաղթի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Օդակայաններում այդ եռուզեռի մասին տեղեկատվությունը և նման լուրերը չափազանցված են, շատ կեղծ ինֆորմացիա է տարածվում: Մենք պարտավոր ենք շատ զգուշավոր լինել, որ ֆեյք տեղեկատվության զոհ չդառնանք»,- ասել է Պեսկովը:

Մասնակի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունից հետո մեծ թվով տղամարդիկ սկսել են շտապ հեռանալ Դաշնությունից:

Տոմսերը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Սերբիայի ուղղությամբ անմիջապես սպառվել են:

Երկար հերթեր են գոյացել Վրաստանի, Ֆինլանդիայի, Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմաններին տանող ավտոճանապարհներին:

Դմիտրի Պեսկովն այսօր նաև պնդել է, թե Ռուսաստանն անպայման կհասնի Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայով» նախատեսված նպատակներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG