Մատչելիության հղումներ

Էմիրությունները Թուրքիայից 20 Bayraktar ԱԹՍ է գնել


Արաբական Միացյալ Էմիրությունները թուրքական Baykar ընկերությունից 20 անօդաչու թռչող սարք է գնել։ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Bayraktar TB2 մակնիշի անօդաչուները ԱՄԷ են առաքվել այս ամիս։

«Չի բացառվում, որ առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրությունները ևս երկու անօդաչու թռչող սարք գնի Թուրքիայից», -հաղորդում է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ թուրքական անօդաչուներ գնելու ցանկություն ունի նաև Աբու-Դաբիի մերձավոր դաշնակից հանդիսացող Սաուդյան Արաբիան։

«Թագավորության իշխանությունները ցանկանում են նաև Սաուդյան Արաբիայի տարածքում Bayraktar-ներ արտադրող գործարան բացել», - նշել են Reuters-ի աղբյուրները։

Թուրքական աղբյուրները, սակայն, տեղեկացրել են, որ Սաուդյան Արաբիայի հետ գործարքը հնարավոր կդառնա միայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հավանության արժանանալու դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG