Մատչելիության հղումներ

Բայդենը Թրեյսիին կառաջադրի Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

Նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու է Լին Թրեյսիին, ով ներկայումս ղեկավարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: Երեկ այս մասին հայտնեց Սպիտակ տունը։

Դեսպանի թեկնածությունը ենթակա է հաստատման Սենատում:

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 4-ից, երբ Ջոն Սալիվանն ավարտեց իր լիազորությունները Մոսկվայում։

Թրեյսին 2014-ից 2017 թվականներին եղել է Մոսկվայում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալը։ Մինչև 2019 թվականը՝ Երևանում դեսպան նշանակվելը, նա զբաղեցրել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում Ռուսաստանի գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Լին Թրեյսին խոսում է ռուսերեն և լավ ծանոթ է ռուսական քաղաքականության իրողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG