Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։

«Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - հայտարարում էր Զելենսկին։

Խոսելով վերջին օրերին ռուսական զորքերից ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի մասին` Զելենսկին նշում է, որ Կիևի առաջնահերթություններից մեկն է՝ «պատասխանատվության կանչել այն բոլոր անձանց, որոնք հանցագործություններ են կատարել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի ընթացքում»։

XS
SM
MD
LG